Հունգարիայի նախկին արտգործնախարարը լքել է խորհրդարանը և աշխատանքի անցել BYD-ում
Հունգարիայի նախկին արտգործնախարար Պետեր Սիյարտոն վայր է դրել խորհրդարանի պատգամավորի մանդատը և աշխատանքի անցել չինական էլեկտրամոբիլներ արտադրող BYD ընկերությունում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Սիյարտոյի խոսքով՝ ընդունել է «համաշխարհային տնտեսության առաջատար ընկերություններից մեկում միջազգային բարձր պաշտոն զբաղեցնելու հեղինակավոր առաջարկը»։
Նա նշել է, որ BYD-ում զբաղեցնելու է արտաքին կապերի և բիզնեսի նոր ուղղությունների զարգացման գծով ղեկավարի պաշտոնը։
Սիյարտոն հիշեցրել է, որ BYD-ն իր առաջին եվրոպական գործարանը կառուցել է Հունգարիայի Սեգեդ քաղաքում, և ինքը, որպես արտգործնախարար, ակտիվորեն աջակցել է այդ նախագծին։
Պետեր Սիյարտոն շուրջ 12 տարի զբաղեցրել է Հունգարիայի արտգործնախարարի պաշտոնը։ Այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցությունը պարտություն կրեց, նա հեռացավ պաշտոնից և այժմ սկսել է աշխատանքը BYD-ում։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...