Որքան է գնահատվել Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով կրած վնասը
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է մոտ 3 միլիարդ դոլար, հաղորդում է անկլավային կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ըստ նախնական գնահատականի՝ բնակելի շենքերին և աշտարակներին հասցված վնասը կազմել է 2 միլիարդ դոլար, ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դոլար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գազայի հատվածի կառավարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից հակամարտության սրման սկսվելուց ի վեր Իսրայելը ավելի քան 13 հազար ռումբ է նետել անկլավի տարածք։ Ինչպես նշվում է, հրետակոծության հետևանքով վնասվել է անկլավի բնակելի միավորների կեսից ավելին, ամբողջությամբ ավերվել է 40 հազարը։
Նմանատիպ հոդվածներ
Մթերքների գնային փոփոխություններն այս տարվա հոկտեմբերին
2023թվականի հոկտեմբեր ամսին 2022-ի հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով: Այս մասին...
ԱՄՆ-ը շարունակում է ուրան գնել Ռուսաստանից. Լավրով
ԱՄՆ-ը շարունակում է ուրան և այլ կարևոր նյութեր գնել Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փո...
Հայաստանում ապրող քանի հնդիկ կա․ Քերոբյանը թիվ է հրապարակել
Աշխատանքային միգրանտների թիվը չի հաշվվում զբոսաշրջիկների ցուցանիշների մեջ։ Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Վահ...
Միջինում որքան գումար է ծախսում ամեն զբոսաշրջիկ ՀՀ-ում․ Էկոնոմիկայի նախարար
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձանաժոցովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջությ...