Հայաստանում ապրող քանի հնդիկ կա․ Քերոբյանը թիվ է հրապարակել
Աշխատանքային միգրանտների թիվը չի հաշվվում զբոսաշրջիկների ցուցանիշների մեջ։ Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հայաստան եկող Հնդկաստանի մեծթիվ քաղաքացիների թեմային։
«Տարբեր թվեր են հնչում․ առկա թվերը, որ վերցրել ենք սահմանահատումներից, խոսում է այն մասին, որ ավելի քիչ են, քան 30 հազարը։ 60 հազար թիվը իրականությանը չի համապատասխանում։ 20-30 հազարի միջակայքում է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հնդկաստանից զբոսաշրջիկների հոսքը մեծ չէ, հետևաբար, նրանք զբոսաշրջիկ չեն համարվում։
«Չեմ կարող ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս Հնդկաստանից։ Բարձր որակավորում ունեցող մասնագետներ գալիս են Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից»,- ասել է նախարարը։
Նշենք, որ Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ այս տարվա 10 ամսում Հայաստան է այցելել 2 մլն զբոսաշրջիկ, ինչը 2019թ․ համեմատ 25%–ով ավել է։ Քերոբյանի խոսքով՝ մինչև տարեվերջ ակնկալվում է 2,4 մլն զբոսաշրջիկի այց։ Ամեն զբոսաշրջիկ միջինը ծախսում է 1200 դոլար, որից բյուջե է գնում մոտ 110 դոլարը։
Նմանատիպ հոդվածներ
Միջինում որքան գումար է ծախսում ամեն զբոսաշրջիկ ՀՀ-ում․ Էկոնոմիկայի նախարար
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձանաժոցովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջությ...
Մթերքների գնային փոփոխություններն այս տարվա հոկտեմբերին
2023թվականի հոկտեմբեր ամսին 2022-ի հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով: Այս մասին...
Քերոբյանը՝ ՀՀ-ից որոշ ապրանքների մուտքը թույլ չտալու պատճառների մասին հայտարարության վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Ռոսսելխոզնադ...
Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն
Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն։ Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Հակոբ...