Միջինում որքան գումար է ծախսում ամեն զբոսաշրջիկ ՀՀ-ում․ Էկոնոմիկայի նախարար
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձանաժոցովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջության ապահովության ինդեքսով ՀՀ–ն 142 երկրների մեջ 7–րդ տեղում է, քանի որ մեր երկրում շատ քիչ է հանցագործությունների քանակը։
«Աշխարհի բոլոր երկրներում զբոսաշրջության ծավալի աճի մակարդակով ՀՀ–ն 6–րդն է, այն զիջում է Կատարին, Սաուդյան Արաբիային և մի քանի այլ երկրների»,- ասաց նախարարը և հավելեց, որ համեմատած բազմաթիվ այլ երկրների մեր երկրում զբոսաշրջությունն աճել է։
Քերոբյան տեղեկացրեց, որ այս տարվա 10 ամսում Հայաստան է այցելել 2 մլն զբոսաշրջիկ, ինչը 2019թ․ համեմատ 25%–ով ավել է։ Քերոբյանի խոսքով՝ մինչև տարեվերջ ակնկալվում է 2,4 մլն զբոսաշրջիկի այց։ Նրա խոսքով՝ ամեն զբոսաշրջիկ միջինը ծախսում է 1200 դոլար, որից բյուջե է գնում մոտ 110 դոլարը։
ԱԺ հանձնաժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ապրող քանի հնդիկ կա․ Քերոբյանը թիվ է հրապարակել
Աշխատանքային միգրանտների թիվը չի հաշվվում զբոսաշրջիկների ցուցանիշների մեջ։ Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Վահ...
Մթերքների գնային փոփոխություններն այս տարվա հոկտեմբերին
2023թվականի հոկտեմբեր ամսին 2022-ի հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով: Այս մասին...
Քերոբյանը՝ ՀՀ-ից որոշ ապրանքների մուտքը թույլ չտալու պատճառների մասին հայտարարության վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Ռոսսելխոզնադ...
Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն
Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն։ Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Հակոբ...