Քաղաքականություն

Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ կապաված հայտարարություն է տարածել

Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ կապաված հայտարարություն է տարածել
Դժբախտաբար, ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի կատարման գործում: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շանհայի…

Դժբախտաբար, ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի կատարման գործում: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովում:


«Մի փոքր ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանը և Հայաստանը վերջ դրեցին ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը՝ նախագծելով խաղաղության համաձայնագրի տեքստը: Դրանով Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը նախկինում բազմամյա հակամարտությունների գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք ընդունվել էին 1993 թվականին, կատարվեցին 30 տարի անց՝ 3 տարի առաջ։


Բայց, դժբախտաբար, ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել այս բանաձևերի կատարման գործում։ Ադրբեջանն ինքն է ամբողջությամբ վերականգնել իր ինքնիշխանությունը»,- նշել է Ալիևը:


Ալիևը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը սեղմ ժամկետներում կնպաստի ՄԱԿ-ի հեղինակության և միջազգային հարաբերություններում կազմակերպության դերի բարձրացմանը


«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը սեղմ ժամկետներում պահանջում է համապատասխան մեխանիզմների մշակում։ Եթե դա արվի, դա կնպաստի ՄԱԿ-ի հեղինակության և միջազգային հարաբերություններում կազմակերպության դերի բարձրացմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250