Մթերքների գնային փոփոխություններն այս տարվա հոկտեմբերին
2023թվականի հոկտեմբեր ամսին 2022-ի հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից, որը հրապարակել է համապատասխան ցուցանիշները:
Հոկտեմբերին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնանկում՝ 3 %-ով:
Այսպիսով` հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 8.4 % գնանկում: Բրնձի գները նվազել են 4.3 %-ով, հացինը՝ 7.1 %-ով, մակարոնեղենինը՝ 11.3 %-ով: Մսի գինը նվազել է 0.4 %-ով, իսկ ձվի գինը նախորդ հոկտեմբերի համեմատ աճել է 13.3 %-ով:
Ինչպես նշված է ցուցակներում կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում արձանագրվել է 0.8 % գնաճ: Իսկ շաքարի գինը նվազել է 5.4 %-ով:
Նշենք, որ ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 8.5 %-ով: Հագուստը և կոշիկը թանկացել է 4 %-ով:
Նմանատիպ հոդվածներ
Որքան է գնահատվել Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով կրած վնասը
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է մոտ 3 մ...
ԱՄՆ-ը շարունակում է ուրան գնել Ռուսաստանից. Լավրով
ԱՄՆ-ը շարունակում է ուրան և այլ կարևոր նյութեր գնել Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փո...
Հայաստանում ապրող քանի հնդիկ կա․ Քերոբյանը թիվ է հրապարակել
Աշխատանքային միգրանտների թիվը չի հաշվվում զբոսաշրջիկների ցուցանիշների մեջ։ Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Վահ...
Միջինում որքան գումար է ծախսում ամեն զբոսաշրջիկ ՀՀ-ում․ Էկոնոմիկայի նախարար
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձանաժոցովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջությ...