Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը
Նախկին բանդայի պարագլուխ Դուեյն «Քեֆի Դի» Դևիսը մեղավոր է ճանաչվել ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունը կազմակերպելու մեջ, հայտնում է BBC-ն:
Երդվյալների ատենակալների դատարանը նրան մեղավոր է ճանաչել մահացու զենքով դիտավորյալ սպանության համար՝ 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում մեքենայից կատարված կրակոցների հետևանքով ռեփի սուպերաստղի մահվան գործով: Դատավարության ընթացքում դատարանում լսվել է 2008 թվականի ոստիկանական հարցազրույցի ձայնագրությունը, որում Դևիսն ասել է, որ եղել է այն մեքենայում, որից կրակոցներ են արձակվել, բայց ինքը չի կրակել այն փամփուշտները, որոնք սպանել են Շաքուրին:
Մեղադրող կողմը պնդել է, որ չնայած Դևիսը՝ «South Side Compton Crips» փողոցային բանդայի նախկին առաջնորդը, ինքը զենքից չի կրակել, սակայն նա է հրամայել կրակել և տրամադրել ատրճանակը, որն օգտագործել է նրա զարմիկ Օրլանդո Անդերսոնը։
Անդերսոնը մահացել է 1998 թվականին չկապված միջադեպի ժամանակ՝ հերքելով իր առնչությունը Շաքուրի սպանությանը։ Գործով գլխավոր ապացույցը հենց Դևիսի խոսքերն էին, որոնցում նա բազմիցս և հրապարակայնորեն խոստովանել էր, որ գտնվել է սպիտակ «Cadillac»-ի ներսում, որից արձակվել են մահացու կրակոցները:
Դևիսը նշել է, որ բողոքարկելու է դատավորի որոշումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսին (Փի Դիդի) կարող են քրեական մեղադրանքներ առաջադրվել Թուփաք Շաքուրի սպանության հետ կապված, եթե դատարանը մեղավոր ճանաչի Դուեյն «Քիֆի Դի» Դևիսին։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական քննությունների կարգը փոխվում է․ սեպտեմբերի 1-ից նոր կանոններ են գործելու
2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն նոր կա...
Երևանի դպրոցները կաշխատեն 6-օրյա ռեժիմով
Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Եր...
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 27-ի դրությամբ
Rate.am-ի փոխանցմամբ` տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 362.50 դրամ է, վ...
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 25-ի դրությամբ
Rate.am-ի փոխանցմամբ` տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 362.5 դրամ է, վա...
