ՀԱՄԱՍ–ն Իսրայելին մեղադրում է Գազայում ավելի քան 1100 զանգվածային կոտորածների մեջ

Հոկտեմբերի 7-ից ՑԱԽԱԼ–ը պաղեստինցիների նկատմամբ իրականացրել է ավելի քան 1130 կոտորած։ Այս մասին հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության անդամ Բասեմ Նաիմը, գրում է ТАСС–ը:

«Մինչ օրս օկուպացիոն ուժերը (Խմբ.՝ Իսրայելի բանակը) կատարել են ավելի քան 1130 զանգվածային սպանություններ, որոնցից վերջինը տեղի է ունեցել Սալահ ադ-Դին մայրուղու վրա (Գազայի հատվածում) տեղահանվածների դեմ»,- ասել է նա «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում:

Նաիմի խոսքով՝ «Գազայի հատվածում՝ փլատակներում, դեռ հազարավոր պաղեստինցիներ կան, նրանց կեսից ավելին երեխաներ են»։ Բացի այդ, «հազարավոր պաղեստինցի երեխաներ գտնվում են որոշակի մահվան վտանգի տակ՝ հիվանդանոցների փակման պատճառով»։ 

«Ավելի քան 135 բժշկական կենտրոններ, պետական ​​և մասնավոր հիվանդանոցներ դարձել են օկուպանտների հարվածների թիրախը», - ասել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամը: 

Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը։

Քաղաքականություն