Գալուզինը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին
Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակ տրամադրելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ հետագա երկխոսության համար։ Երբ մենք համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, ժամանակին կհայտարարենք այդ մասին»,- նշել է փոխնախարարը:
Գալուզինն ընդգծել է, որ համապատասխան հանդիպումն ընդունելու Մոսկվայի պատրաստակամությունն անփոփոխ է:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմն այն կարծիքին է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում է եռակողմ պայմանավորվածությունների համալիրը, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հ...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...