Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։
«տարածաշրջանում խաղաղության և կայունության լայն հնարավորություններ են ստեղծվել։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրմանը, կոչ է անում Հայաստանին կառուցողական և արդար դիրքորոշում որդեգրել խաղաղության գործընթացում և ճիշտ ընկալել նոր իրողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Բաքուն կրկին մեղադրել է Հայաստանին և հնչեցրել իր պահանջները։
«Հայաստանն ընտրել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները խոչընդոտելու ճանապարհը՝ շարունակելով ռազմաքաղաքական սադրանքներն ու ականապատումը՝ դրանով իսկ վտանգելով խաղաղ գործընթացը, մեր քաղաքացիների կյանքը, խոչընդոտելով տարածաշրջանում վերականգնման և վերակառուցման աշխատանքները: Ընդ որում, հայկական կողմը, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, ոչ միայն Ադրբեջանի տարածքից դուրս չի բերել իր զինված ուժերը, որոնք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքն են, այլև շարունակել է նրանց նյութական և ֆինանսական աջակցությունը, չի դադարեցրել զենքի, ռազմական տեխնիկայի և ականների ապօրինի տեղափոխումը Ադրբեջանի տարածք: Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ օրս օկուպացիայի տակ են»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Auroranews-ը փորձում է կապ հաստատել ՀՀ ԱԳՆ, սակայն մինչ այս պահը արտգործնախարարությունից արձագանք չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...