Քաղաքականություն Կարևոր

Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար

Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար

Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

«Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երեւի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արեւմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ եւ հավաքական Եվրոպայի, եւ անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ընդ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը:

Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ եւ ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Հայաստանը պատրաստ է սրան»,-ասաց նա:

 

Անդրադառնալով Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ դրա հիմնական մեսիջներից մեկն այն է, որ Հայաստանը պատրաստ է այնքան, որքան պատրաստ է Եվրոպան։

 

«Մենք ցույց ենք տվել կամք առաջ գնալու համագործակցության առումով»,- ընդգծեց Գրիգորյանը:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250