Ուր պետք է դիմեն արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Նոյեմբերի 6-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, ՀՀ քաղաքացիություն ստանալու իրենց դիմումները կարող են ներկայացնել Երևանում՝ Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է.
– դիմում-հարցաթերթ,
– ծննդյան վկայական /եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ/,
– ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,
– 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).
– ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,
– այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
– պետական տուրքի վճարման անդորրագիր»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների կողմից ներկայացվող դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում:
Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:
Նմանատիպ հոդվածներ
40 հոգանոց խումբը բահերով, քարերով դաժան ծեծի են ենթարկել ռեստորանի տիրոջը. ինչ է հայտնի Աշտարակի կրակոցների գործով
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել՝ «Աշտարակի ձոր»-ի աղմկահարույց կրակոցների գործով անցնող համայնքի ղեկավարները ինչ ց...
Լոնդոնում պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը
Լոնդոնի շրջաններից մեկում՝ Իլինգում, սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած բացումից 10 օր անց պղծվել է Հայոց ցեղասպանության հուշ...
Արձանագրվել են խոշտանգումների, անդամախեղման և այլ դեպքերի մասին տեղեկություններ. ՄԻՊ–ը` ադրբեջանական ագրեսիայի մասին
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է: Այս մ...
Հիմնավոր կասկածներ կան, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը
Հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջու...