Իսրայելը հարվածել է փախստականների ճամբարին. ՀԱՄԱՍ
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է փախստականների ճամբարին Իսրայելի հարվածի մասին։ Փլատակներից դուրս են բերվել 47 զոհվածների մարմիններ, գրում է AFP-ն։
BBC News-ի հաղորդմամբ` Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, ինչպես նաև մոտակա հիվանդանոցի տնօրենը պնդում են, որ անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարում պայթյունի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել։
Պայթյունի պատճառը, ինչպես ասում են նախարարությունում, իսրայելական ավիահարվածն է եղել։ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող գործակալության տվյալներով՝ մոտ 150 մարդ վիրավորվել է, իսկ «տասնյակները» մնում են փլատակներում։
Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
Ջաբալիա ճամբարը գտնվում է Գազա քաղաքի հյուսիսային մասում: BBC News-ի փոխանցմամբ՝ սա Գազայի ութ փախստականների ճամբարներից ամենամեծն է։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի դրությամբ այնտեղ գրանցվել է ավելի քան 116 հազար պաղեստինցի փախստական։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ին չի հաջողվել փորձարկել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ԱՄՆ զինվորականները Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ պայթեցրել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ փո...
Գազայում տեղի ունեցողը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ․ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ: Այս մասին հայտարա...
ՀԱՄԱՍ–ը և «Հեզբոլլահը» Լիբանանից 1 ժամում ավելի քան 30 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
ՀԱՄԱՍ խմբավորումը երկուշաբթի հայտարարել է, որ Լիբանանից 16 հրթիռ է արձակել Հայֆայի, Նահարիայի և իսրայելական այլ քաղաքներ...
Պենտագոնը խոստացել է օգնություն տրամադրել Հայաստանին բանակի բարեփոխման հարցում. ԳՇ պետի այցը՝ Շտուտգարտ
Շտուտգարտում նոյեմբերի 1-ից 3-ը բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի և ԱՄՆ Եվրոպական հրամանա...