«Թվում էր, թե Սերբիան մեկ ամիս էլ չի դիմանա». Վուչիչ
Սերբիան պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ, և դա ուժեղացրել է նրա միջազգային հեղինակությունը որպես ազատ և անկախ պետություն: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Տեղեկատվությունը փոխանցում է rg.ru-ն:
Նա հայրենակիցների առջև ելույթ ունենալիս ընդգծել է, որ Սերբիան միակ երկիրն է Եվրոպայում, որն արդեն երկու տարի է, ինչ պատժամիջոցներ չի սահմանում ՌԴ-ի դեմ:
«Դա անհնար էր թվում։ Թվում էր, թե Սերբիան մեկ ամիս էլ չի դիմանա, իսկ քաղաքական ընդդիմախոսները, որոնք պնդում էին, որ վաղուց պետք էր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, քննադատում էին Վուչիչին այն բանի համար, որ նա «բավականաչափ վճռական և պարզ չէր», բայց, ես միայն պաշտպանում էի երկիրը և վարում պատասխանատու և լուրջ քաղաքականություն»,-ասել է ը:
Նրա խոսքով՝ դրանով Սերբիան ուժեղացրել է ազատ եւ անկախ երկրի հեղինակությունը, որը վարում է սեփական քաղաքականությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
«Սիմետրիկ պատասխան կարող է լինել ՌԴ-ից». Վոլոդինն ասել է՝ որ դեպքում
Սիմետրիկ պատասխան կարող է լինել ՌԴ-ից՝ Եվրոպայի կողմից Ռուսաստանի սառեցված միջոցները գողանալու դեպքում։ Այս մասին Telegr...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...