«Սիմետրիկ պատասխան կարող է լինել ՌԴ-ից». Վոլոդինն ասել է՝ որ դեպքում

Սիմետրիկ պատասխան կարող է լինել ՌԴ-ից՝ Եվրոպայի կողմից Ռուսաստանի սառեցված միջոցները գողանալու դեպքում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գլխավորությամբ, որոնք ձգտում են մնալ իրենց տեղերում և ելնելով իրենց պետությունների վատ ֆինանսական վիճակից, որին նրանք բերել են, կրկին սկսել են խոսել մեր երկրի սառեցված միջոցների գողության մասին, որպեսզի դրանց հաշվին շարունակեն Կիևի ռազմականացումը ։ Նման որոշումը Ռուսաստանի Դաշնությունից սիմետրիկ պատասխան կպահանջի», - նշել է նա։

 

Վոլոդինի խոսքով՝ այդ դեպքում կբռնագրավվեն ոչ բարեկամ երկրներին պատկանող շատ ավելի մեծ ակտիվներ,"քան Եվրոպայի տարածքում սառեցված մեր միջոցները":

 

«Ավելի քան 85 մլրդ եվրո ԵՄ-ն ծախսել է 2022 թվականից Կիևի հանցավոր ռեժիմին աջակցելու համար։ Դա թանկ արժեցավ սովորական եվրոպացիներին՝ գների աճ, տնտեսությունը անկման մեջ է, արդյունաբերությունը՝ անկման մեջ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Եվրոպայում իրավիճակը շատ վատացել է։ "Եվրագոտու արդյունաբերական հատվածում և ծառայությունների ոլորտում գործարար ակտիվության ինդեքսը իջել է մինչև ամենացածր ցուցանիշը, որը նախկինում նկատվել էր միայն կորոնավիրուսային վարակի համաճարակի ժամանակ», - հավելել է Պետդումայի նախագահը:

 

Նա նշել է, որ եվրագոտում տնտեսության աճը 2022 թվականի համեմատ նվազել է գրեթե հինգ անգամ, իսկ Գերմանիան կորցնում է ՀՆԱ-ի 0,5 տոկոսը։ 

 

«Որպես արդյունք. քաղաքական գործիչներին, որոնք հանդես են գալիս պատերազմի օգտին մինչեւ վերջին ուկրաինացին, փոխարինելու են գալիս նրանք, ում առաջին հերթին հուզում են ներքին խնդիրները», - նշել է Վոլոդինը ՝ հիշեցնելով, որ Բրյուսելում կայացած վերջին գագաթնաժողովում ԵՄ երկրների ղեկավարները չեն կարողացել համաձայնեցնել Կիեւի ռեժիմի ֆինանսավորումը 50 մլրդ եվրոյի չափով:

 

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հանձնաժողովը շուտով առաջարկներ կներկայացնի, թե ինչպես օգտագործել ՌԴ-ի 211 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներից ստացված եկամուտները Ուկրաինայի ֆինանսավորման համար:

Քաղաքականություն