Հասարակություն Կարևոր

Պարեկ կանանց թվի ավելացում է սպասվում. Փաշինյան՝ պարեկային ծառայության մասին

Պարեկ կանանց թվի ավելացում է սպասվում. Փաշինյան՝ պարեկային ծառայության մասին
Հայաստանի Հանրապետության ռազմավարական նպատակն ու առաջին խնդիրը պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է։ Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին…

Հայաստանի Հանրապետության ռազմավարական նպատակն ու առաջին խնդիրը պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է։ Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօր մենք ավարտում ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքները, ամփոփում դրանք: Այսօր Պարեկային ծառայություն չունեցող վերջին չորս մարզերը՝ Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Վայոց Ձորի մարզը և Սյունիքի մարզը կունենան Պարեկային ոստիկանություն, այդպիսով նաև ամբողջ հանրապետությունը։ Հայաստանում պարեկային ոստիկանությունն արդեն իրականություն է, և առաջիկայում ընդամենը ևս մի կոմպոնենտ կավելանա՝ դեկտեմբերին նաև Սևանա լճի վրա կգործարկվի ջրային և առափնյա ծառայությունը, որն արդեն հիմնադրված և գոյություն ունեցող Գեղարքունիքի մարզի ծառայության շրջանակներում է»,– նշել է նա։ 

ՀՀ վարչապետը նաև շեշտել է, որ միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանն իրավակարգի, քրեածին իրավիճակի առումով աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում, այսինքն՝ լավագույնների մեջ 9-րդ տեղը։ Նրա խոսքով` այդ ամենը ոստիկանության, ընդհանրապես դատաիրավական համակարգի բարեփոխումների արդյունքն է։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250