Պաղեստին-Իսրայել. ինչ է հայտնի Երևանի ժամանակով 13:45-ին
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԿԽՄԿ և ԱՀԿ-ն դեռ չեն կարողանում կապ հաստատել իրենց անձնակազմների և բժշկական հաստատությունների հետ այն բանից հետո, երբ Գազայում բջջային կապն ու ինտերնետը կորել է:
- ՄԱԿ-ը զրկվել է լեգիտիմությունից Գլխավոր ասամբլեայում մերձավորարևելյան բանաձևի ընդունումից հետո: Այս մասին է ասել Իսրայելի մշտական ներկայացուցիչը:
- Իսրայելական բանակն առավոտյան հայտարարել է, որ գիշերային արշավանքների ընթացքում կործանիչները հարվածել են 150 ահաբեկչական թունելների, ստորգետնյա մարտական տարածքների և լրացուցիչ ստորգետնյա ենթակառուցվածքների ՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ի մի քանի ահաբեկիչներ սպանվել են:
- ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ իր կողմնակիցներին հաջողվել է խափանել ցամաքային գործողությունը, որը իսրայելական ուժերը մտադիր էին անցկացնել անցած գիշեր:
- Իսրայելի զինվորականները մտել են Գազայի հատվածի հյուսիս, ընդլայնել ցամաքային գործունեության գոտին, զինծառայողների շրջանում կորուստներ չկան, հայտնել է բանակի ներկայացուցիչը:
- ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի օդուժի ղեկավարի ոչնչացման մասին, որը պատասխանատու էր այդ թվում անօդաչու թռչող սարքերի կիրառման համար:
- Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ որսացել է Լիբանանից արձակված ցամաք-օդ դասի հրթիռը, ՑԱԽԱԼ-ը հարված է հասցնում հրթիռի արձակման վայրին:
- ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանում Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքներին հասցված հարվածի մասին ՝ ի պատասխան իսրայելական տարածքի վրա հրթիռային հարձակումների:
- Իսրայելը թույլ չի տալիս այլ պետությունների զինվորականների մասնակցությունն իր գործողություններին: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայում երկրի դեսպան Ռաֆայել Մորավը։
- Իսրայելի հարավում Գազայի հատվածից հրթիռակոծվել է Աշկելոն քաղաքը:
- Իսրայելն այսօր Գազայի հատված կթույլատրի դեղորայքով, մթերքով և խմելու ջրով բեռնատարներ, հայտնել է իսրայելական բանակի ներկայացուցիչը: