«Զեկույցը որոշակի կասկածներ է առաջացնում»․ ՑԱԽԱԼ-ը վիճարկում է ՄԱԿ-ի հայտարարությունը
Իսրայելի պաշտպանության բանակը վիճարկում է ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության գործակալության (UNRWA) հայտարարությունն այն մասին, որ Գազայի հատվածում շուտով կսպառվի վառելիքը: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Որքան ես գիտեմ՝ Գազայի հատվածում դեռ էլեկտրականություն կա։ Եվ այդ զեկույցը որոշակի կասկածներ է առաջացնում»,- հայտարարել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը՝ վկայակոչելով կազմակերպության հոկտեմբերի 16-ի զեկույցը։
«Մենք պատասխանել ենք ՄԱԿ–ի այս հայտարարությանը՝ վկայակոչելով, թե որտեղից է ՀԱՄԱՍ-ը վերցնում է ինչպես վառելիք, այնպես էլ դիզվառելիք և այլ տեսակներ։ Այս ամենը Գազայի հատվածի ներսում է։ Այն հիվանդանոցների և ջրի պոմպերի աշխատանքի համար կբավականացնի շատ օրեր: Միայն առաջնահերթությունները տարբեր են: ՀԱՄԱՍ–ը նախընտրում է օգտագործել ողջ վառելիքը իր մարտական հնարավորությունների համար՝ առանց դրա թողնելով քաղաքացիական բնակչությանը»,- հավելել Է Կոնրիկուսը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հիվանդանոցներն ընդունում են միայն արտակարգ հիվանդներին՝ այն մտավախությունների ֆոնին, որ վառելիքի պաշարները կարող են սպառվել առաջիկա ժամերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ վառելիքը սպառվել է Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցներում։