Վառելիքը սպառվել է Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցներում. ՀԱՄԱՍ
Վառելիքը սպառվել է Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցներում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է անկլավում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։
Շարժումն ընդգծել է, որ վերջին երկու օրվա ընթացքում Գազայի հատված հասած օգնությունը բավարար չէ բնակչության կարիքները բավարարելու համար:
Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան հայտնել է, որ անկլավում 12 հիվանդանոց և 32 բժշկական կենտրոն շարքից դուրս են եկել իսրայելական գնդակոծությունների և վառելիքի պակասի պատճառով:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ ապրիլից Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսեր չկան. քաղավիացիայից պարզաբանում են
Համացանցում տևական ժամանակ է տեղեկություններ են պտտվում, որ Երեևան-Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ուղիղ թռիչքներ ապրիլից չկա...
ՊՆ փոխնախարարը` սահմանային իրավիճակի մասին
Սահմանին այս պահին վիճակը հարաբերականորեն կայուն է. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության փ...
Ինչ պարզաբանում է տվել ոստիկանությունն արցախցիներին 100 հազարական դրամով տուգանելու վերաբերյալ
Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապ...
Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը. Հայկ Կոստանյան
Կից ներկայացվող սխեմայի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի1.5 տ առա...