Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է կիրառել․ ՄԱԿ-ում Պաղեստինի դիվանագիտական առաքելության ղեկավար

Գազայի հատվածին հարվածելիս Իսրայելի Պաշտպանության բանակը կիրառել է օգտագործման համար արգելված սպիտակ ֆոսֆոր: Այս մասին ասել է ՄԱԿ-ում Պաղեստինի դիվանագիտական առաքելության ղեկավար Իբրահիմ Կրայշին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

«Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է կիրառել Գազայի ուղղությամբ հարվածների ժամանակ, ինչը հաստատել է նաև «Human Rights Watch»-ը»,- փաստել է առաքելության ղեկավարը լրագրողների հետ ճեպազրւյցում: 

 

Համաձայն ՄԱԿ-ի սովորական զենքի հատուկ տեսակների մասին 1980 թվականի կոնվենցիայի III արձանագրության, սպիտակ ֆոսֆորով զինամթերքն արգելվում է օգտագործել այն բնակելի տարածքներում, որտեղ գտնվում են քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչությունը: Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորով արկերով Գազայի հատվածի գնդակոծության մասին: Հաղորդվում է, որ դրա պատճառով անկլավի արևելյան հատվածում տարհանել են մանկական հիվանդանոցը: