ԱՄՆ-ում կհատեն Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամ
ԱՄՆ-ում կսկսվի Դոնալդ Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամի հատումը, ինչի մասին տեղեկացրել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ նոր մետաղադրամի թողարկումը նվիրված է «ամերիկյան արժեքների ուժին և պետության այն իդեալին, որը ձգտում է պահպանել ազատությունը բոլորի համար»։
Իր X սոցիալական ցանցի էջում Սքոթ Բեսենթը մասնավորապես գրել է. «ԱՄՆ անկախության 250-ամյակի տոնակատարության շրջանակներում Դրամահատարանը կսկսի 1 դոլար անվանական արժեքով նոր ոսկե մետաղադրամի հատումը, որը նվիրված է ազատության անանց ժառանգությանը և հայրենասիրության անփոփոխ խորհրդանիշին։ Մետաղադրամի վրա պատկերված կլինի նախագահ Դոնալդ Թրամփը։ Այն նվիրված է ամերիկյան արժեքների ուժին և պետության այն իդեալին, որը ձգտում է պահպանել ազատությունը բոլորի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...