Ինչպես է ՀԱՄԱՍ-ը թաքցրել գործողության նախապատրաստումը իսրայելական հետախուզությունից
ՀԱՄԱՍ շարժման անդամները, որոնք երկու տարի շարունակ Իսրայելի դեմ գործողություն էին նախապատրաստում, հրաժարվել են սմարթֆոնների եւ համակարգիչների օգտագործումից եւ անցել են ֆիքսված հեռախոսների՝ Գազայի հատվածի տակ գտնվող թունելներն օգտագործելով հեռախոսագծերի անցկացման համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նոսվոստին:
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների` դա նրանց թույլ է տվել թաքցնել գործողության նախապատրաստումը իսրայելական հետախուզությունից:
«Գործողության երկու տարվա պլանավորման ընթացքում թունելներում գործող փոքր բջիջը (ՀԱՄԱՍ-ի մարտիկները) օգտագործել է լարային հեռախոսագծեր՝ հաղորդակցվելու և գործողությունը պլանավորելու համար, սակայն աննկատ է մնացել (իսրայելական հետախուզության) կողմից այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել ժամանակն ակտիվացնելու եւ ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր մարտիկներին կոչ անելու հոկտեմբերի 7-ին հարձակում սկսել»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Աղբյուրները նշում են, որ Գազայի հատվածում Իսրայելի դեմ իրականացվող օպերացիայի պատասխանատուները երկու տարի շարունակ միտումնավոր խուսափել են համակարգիչներից կամ բջջային հեռախոսներից: Ինչպես նշում է CNN-ը, թունելները կազմում են «հսկայական լաբիրինթոս», որն օգտագործվում է հրթիռներ և զինամթերք պահելու համար, ինչպես նաև զինյալներին տրամադրում են աննկատ շարժվելու հնարավորություն:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երև...
Մակրոնի հետ հանդիպմանը Իսրայելի նախագահն ասել է, թե քանի երեխայի է ՀԱՄԱՍ-ը վերցրել
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատանդ է վերցրել 30 երեխայի: Նման հայտարարութ...
Իսրայելում դեռ չեն ճանաչել հարձակումներից հետո զոհվածների գրեթե կեսի մարմինները
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ սպանված մարդկանց մարմինների մոտ կեսը, այդ թվում՝ երեխաներինը, մին...
Հորդանան գետի Արեւմտյան ափին էսկալացիայի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Արևմտյան ափին զոհվածների թիվը գերազանցել է 100-ը, հայտնել է Պաղե...