ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։
Քարտեզում երևում է, որ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազա քաղաքը, ինչպես նաև Բեյթ Հանուն և Բեյթ Լահիա քաղաքները:
Հնարավոր է, որ Ջաբալիա փախստականների ճամբարի անմարդկային ռմբակոծությունները իսրայելական բանակի այս ծրագրի հետ են կապված։ Ջաբալիյայի գրավումը ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պաշտպանության բանակի՝ Գազայի հատվածի հյուսիսային մասի շուրջ օղակը փակելու համար, և հենց այս ճամբարի մոտակայքում է իսրայելական բանակի առաջխաղացումը:
Իսրայելի պաշտպանության բանակն առայժմ հնարավորինս խուսափում է քաղաքային բնակավայրերում մարտերից:
[99d9498bf871263c4c67a4132f8d51b0.jpeg]
Նմանատիպ հոդվածներ
«Հեզբոլլահ»-ը նշել է Գազայում հակամարտության մեջ մտնելու պայմանը
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ կմտնի, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հուսահատ...
Ինչ իրավիճակ է «Ռաֆահ» անցակետում՝ բացումից ժամեր անց
Երկքաղաքացիություն ունեցող ավելի քան 100 մարդ Գազայի հատվածից Եգիպտոսի տարածք է անցել Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող...
ԱՄՆ հատուկ ջոկատայինները ժամանել են Իսրայել
ԱՄՆ հատուկ նշանակության ծառայողները ժամանել են Իսրայել՝ երկրի իշխանություններին պատանդներ գտնելու հարցում օգնություն ցու...
ՀԱՄԱՍ-ի առաջնորդների Գազայից հեռանալը՝ պատանդների ազատության դիմաց․ Իսրայելը քննարկում է
Իսրայելը քննարկում է ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին, ներառյալ նրա զինյալ թևին, թույլ տալ ազատորեն լքել Գազայի հատվածը՝ բոլո...