Հորդանան գետի Արեւմտյան ափին էսկալացիայի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Արևմտյան ափին զոհվածների թիվը գերազանցել է 100-ը, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Հոկտեմբերի 7-ից Արեւմտյան ափին հարյուր երեք զոհ կա, այդ թվում՝ երկու զոհ իսրայելական օկուպացիոն բանտերում»,- հայտարարել են գերատեսչությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր 95 զոհի մասին:
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հայտնել է Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում, պաղեստինցի մարտիկներին անօդաչու թռչող սարքի հարվածի մասին: Այս տարածաշրջանի տարածքը բաժանված է երեք գոտիների. դրանցից մեկը լիովին վերահսկվում է Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից, երկրորդը գտնվում է Պաղեստինի ազգային վարչակազմի քաղաքացիական վերահսկողության ներքո, բայց այնտեղ են գտնվում իսրայելցի զինվորականները, երրորդը՝ ամբողջությամբ կառավարվում է Իսրայելի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երև...
Ինչպես է ՀԱՄԱՍ-ը թաքցրել գործողության նախապատրաստումը իսրայելական հետախուզությունից
ՀԱՄԱՍ շարժման անդամները, որոնք երկու տարի շարունակ Իսրայելի դեմ գործողություն էին նախապատրաստում, հրաժարվել են սմարթֆոնն...
Մակրոնի հետ հանդիպմանը Իսրայելի նախագահն ասել է, թե քանի երեխայի է ՀԱՄԱՍ-ը վերցրել
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատանդ է վերցրել 30 երեխայի: Նման հայտարարութ...
Իսրայելում դեռ չեն ճանաչել հարձակումներից հետո զոհվածների գրեթե կեսի մարմինները
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ սպանված մարդկանց մարմինների մոտ կեսը, այդ թվում՝ երեխաներինը, մին...