ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսպանիայում Մոլոտովի կոկտեյլներ են նետել ուկրաինացի լրագրողի տան ուղղությամբ
Իսպանիայում Մոլոտովի կոկտեյլներ (բենզինով պայթուցիկ) են նետել ուկրաինացի լրագրող Անատոլի Շարիի տան ուղղությամբ, ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, գրում է Diario թերթը։
«Տարագոնայում ուկրաինացի լրագրող Անատոլի Շարիի տան ուղղությամբ Մոլոտովի կոկտեյլներ են նետել»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելի ուշ Շարիյը Telegram-ի իր ալիքում շնորհակալություն է հայտնել իսպանական հատուկ ծառայությունների ղեկավարությանը գրագետ հետաքննության և այն կասկածյալների որակյալ որոնումների համար, որոնք իր տան վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել։
Նշենք, որ Անատոլի Շարիյը «Շարիյ» կուսակցության հիմնադիրն է, որի գործունեությունը Ուկրաինայում արգելվել է դատարանի որոշմամբ։ Հատուկ գործողության մեկնարկից հետո լրագրողը հրապարակել է խաղաղ բնակչության դեմ Ուկրաինայի անվտանգության ծառայության հաշվեհարդարի տեսագրությունները։
Նա նաև հայտնել է Կիևի կենտրոնում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում ուկրաինական առաջին պատվիրակության անդամ Դենիս Կիրեևի սպանության մասին։ Ուկրաինայում պատժամիջոցներ են մտցվել նրա հրատարակության դեմ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 16 մարդ։ Ուկրաինայի ՆԳՆ-ն լուսանկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման պահը
Հրապարակվել է Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման պահը։ Հարվածի ժամանակ տերմինալի տարածքում եղել է 22 մարդ, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անթալիաում ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկներ տեղափոխող երկու միկրոավտոբուսներ բախվել են․ կան տուժածներ
Թուրքիայի հարավում գտնվող Անթալիա նահանգում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներ տեղափոխող երկու միկրոավտոբուսներ բախվել են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնեցկում գնդակոծության հետևանքով շտապօգնության մեքենա է այրվել․ վիրավորներ կան
Ուկրաինացի զինվորականները կասետային զինամթերքի կիրառմամբ հրետանային հարված են հասցրել Դոնեցկին, արկերի մի մասն ընկել է ա...