ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անթալիաում ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկներ տեղափոխող երկու միկրոավտոբուսներ բախվել են․ կան տուժածներ
Թուրքիայի հարավում գտնվող Անթալիա նահանգում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներ տեղափոխող երկու միկրոավտոբուսներ բախվել են, առնվազն հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է IHA-ն։
Դ400 մայրուղով նույն ուղղությամբ ընթացել են երկու միկրոավտոբուսներ, որոնցից մեկը Կիլիզագաչ գյուղի մոտ բախվել է մյուսին։
«Վթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկներ են տուժել, նրանց մի զգալի մասը հրաժարվել է հոսպիտալացումից։ Բժիշկների հորդորներն անտեսելով, զբոսաշրջիկները գերադասում էին գնալ հյուրանոցներ, քան հիվանդանոց»,- ասվում է հրապարակման մեջ։
Գործակալության տվյալներով՝ և՛ երթուղայինների վարորդները, և՛ հինգ ռուսներն ի վերջո տեղափոխվել են հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 16 մարդ։ Ուկրաինայի ՆԳՆ-ն լուսանկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման պահը
Հրապարակվել է Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման պահը։ Հարվածի ժամանակ տերմինալի տարածքում եղել է 22 մարդ, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնեցկում գնդակոծության հետևանքով շտապօգնության մեքենա է այրվել․ վիրավորներ կան
Ուկրաինացի զինվորականները կասետային զինամթերքի կիրառմամբ հրետանային հարված են հասցրել Դոնեցկին, արկերի մի մասն ընկել է ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 33-րդ հարկում փայտամածի փլուզումից հետո բանվորները փրկվել են՝ կառչելով երկաթյա ճոպաններից. Սան Պաուլո
Բրազիլիայում Սան Պաուլո քաղաքի շինհրապարակներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: 33-րդ հարկում փայտամածի փլուզո...