Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնեցկում գնդակոծության հետևանքով շտապօգնության մեքենա է այրվել․ վիրավորներ կան

Ուկրաինացի զինվորականները կասետային զինամթերքի կիրառմամբ հրետանային հարված են հասցրել Դոնեցկին, արկերի մի մասն ընկել է այն վայրում, որտեղ հրշեջների և շտապօգնության մեքենաներ են եղել։ Տեղեկությունը…

Ուկրաինացի զինվորականները կասետային զինամթերքի կիրառմամբ հրետանային հարված են հասցրել Դոնեցկին, արկերի մի մասն ընկել է այն վայրում, որտեղ հրշեջների և շտապօգնության մեքենաներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Հարվածների հետևանքով շտապօգնության մեքենաներից մեկն ամբողջությամբ այրվել է, լրջորեն վնասվել է 1 հրշեջ ավտոմեքենա, ևս մի քանի քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել:

 

Ականատեսների տվյալներով՝ առնվազն երկու մարդ վնասվածքներ են ստացել, նրանց տարել են շտապօգնության աշխատակիցները: Հրշեջներն այս պահին տեղայնացնում են հրդեհները։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250