Տարհանում է հայտարարվել Իսրայելի հյուսիսային 14 բնակավայրերում
Իսրայելի իշխանությունները հայտարարել են երկրի հյուսիսում գտնվող 14 բնակավայրերի տարհանման մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից` հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարությանը։
«Իսրայելի պաշտպանության նախարարության արտակարգ իրավիճակների ազգային վարչությունն ու Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել են Իսրայելի հյուսիսում գտնվող ևս մի քանի բնակավայրերի համար պետության կողմից ֆինանսավորվող տարհանման ծրագրի ընդլայնման մասին... 14 բնակավայրերը, որոնք ներառվել են ծրագրում հետևյալն են` Սնիր, Դան, Բեյթ–Հիլել, Շեար–Յաշուվ, Հագոշրիմ, Լիման, Մացուվա, Հեյլոն, Գորեն, Հորնոտ–հա–Գալիլ, Էվեն Մենահեմ, Սասա, Ցիվոն և Ռամոտ Նավթալի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս բնակավայրերի տարհանման ծրագիրը հավանության է արժանացել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...
Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել...