Վարչապետի մամուլի խոսնակը՝ 100-հազարական դրամների փոխանցման մասին
Միանվագ 100-հազարական դրամներն արդեն փոխանցվել են շուրջ 95 տոկոսին: Նախօրեին 15 207 անձի ևս փոխանցվել են 100-հազարական դրամները, որոնցից 9447-ը անչափահասներ են, չափահասները 5760-ն են: Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից բռնի տեղահանվածների համար իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքը:
«Այս պահի դրությամբ ընդհանուր թվով 95 200 անձ, այսինքն՝ 95 տոկոսը մենք գրեթե հատել ենք»,- ասաց նա՝ նշելով, որ որոշ մասի գումարները փոխանցվելու են նաև «Հայփոստի» միջոցով:
Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կփոխանցվեն նաև վարձակալության գումարները: «Հիշեցնեմ, որ 40-հազարական դրամ՝ յուրաքանչյուր անձին՝ վարձակալության համար և 10-հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի համար. և՛ չափահասներին, և՛ անչափահասներին»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ վարձակալության գումարները տրամադրվելու են առաջիկա 6 ամիսների համար:
Վարչապետի խոսնակը նաև հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված ընտանիքներում 88 երեխա է ծնվել։ «Երեխաներից 45–ը ծնվել են Երևանում, 43–ը՝ ՀՀ մարզերում»,–ասաց նա։
Հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում դպրոց հաճախող երեխաների թիվը մեկ օրում ավելացել է 124–ով և դարձել 15 388։
Նմանատիպ հոդվածներ
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...
Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել...