ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմահազարանոց ցույց՝ ի նշան Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության․ Սիդնեյ
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ ի նշան Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մոտ 15 հազար ցուցարարներ, այդ թվում՝ բազմաթիվ ավստրալացիներ, պաղեստինյան դրոշներով և այս պետության համար ազատության և խաղաղության կոչերով կարգախոսներով, Սիդնեյի քաղաքապետարանից երթով շարժվել են դեպի Բելմոր այգի։
Հավելենք, որ ի նշան Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության և Գազայի հատվածին իսրայելական հարվածների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում մի շարք երկրներում։
Այսօր Ճապոնիայի մայաքաղաք Տոկիոյի Սինջուկու շրջանում, որտեղ գտնվում է ամենամեծ երկաթուղային կայարաններից մեկը, ևս բողոքի ցույց է տեղի ունեցել Գազայի հատվածին իսրայելական հարվածների դեմ, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Դրան մասնակցել է մոտ 100 մարդ։ Միջադեպեր տեղի չեն ունեցել։
Ցուցարարները կարգախոսներ են հնչեցրել՝ պահանջելով դադարեցնել հարձակումները Գազայի հատվածի վրա։ Մի շարք մասնակիցներ կրել են նաև պաստառներ՝ ընդդեմ Ուկրաինայի հակամարտության և Ճապոնիայի պաշտպանական քաղաքականության փոփոխությունների:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար ամսական 40 000 դրամ կտրամադրվի արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մա...
ՏԵԱՆՅՈՒԹ․ «Ես այնտեղ չեմ եղել»․ մանրամասներ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունից
Բաքվում շարունակվում է ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք կսահմանվի
ԱԺ-ն քննարկում է օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք սահմանելու մասին օրենսդրական նոր նախագիծ։ «Ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազայի հետ համերաշխության ցույց` Պաղեստինի դրոշի փոխարեն Իտալիայի դրոշով․ Հնդկաստան
Հնդկաստանում ազայի հետ համերաշխության ցույց է տեղի ունեցել։ Ինչպես գրում են մի շարք թելեգրամյան ալիքներ, Գազայի հետ համե...