ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար ամսական 40 000 դրամ կտրամադրվի արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Անկախ տարիքից՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք հոկտեմբեր ամսին 40+10 հազար դրամ աջակցությունը կստանա 6 ամսյա ժամանակահատվածում` 40 հազարը ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազար դրամը` կոմունալ ծախսերը վճարելու համար»,– ընդգծեց նա։
Նախարարը նաև նշեց, որ հոկտեմբերի վճարումները սկսելու համար հիմք կհանդիսանան 100 հազար դրամ սոցիալական միանվագ աջակցության շահառուների ցուցակները։
Նա տեղեկացրեց, որ 40+10 հազար դրամները չեն ստանա այն անձինք, որոնք ՀՀ–ում ունեն սեփականություն կամ ապրում են պետության հոգածության ներքո գտնվող խնամքի կենտրոններում։ Ըստ նրա` խնամքի կենտրոններում ապրող անձինք 222–ն են` 75+ տարեցներ և 1-ին, 2–րդ կարգի հաշմանդամներ։
Մկրտչյանը նշեց նաև, որ այս պահին կանխիկ եղանակով ֆինանսական աջակցությունը ստանում է 2600 անձ. երբ արդեն նոյեմբեր ամսվա ցուցակները հստակեցվեն, այդ մարդիկ ևս գումարը կստանան անկանխիկ։
Նշվեց նաև, որ այս պահին բանկային քարտ ունի Արցախից բռնի տեղահանված 90 հազար անձ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵԱՆՅՈՒԹ․ «Ես այնտեղ չեմ եղել»․ մանրամասներ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունից
Բաքվում շարունակվում է ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք կսահմանվի
ԱԺ-ն քննարկում է օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք սահմանելու մասին օրենսդրական նոր նախագիծ։ «Ուղևոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...