ՏԵԱՆՅՈՒԹ․ «Ես այնտեղ չեմ եղել»․ մանրամասներ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունից
Բաքվում շարունակվում է ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են իբրև Մեշալի գյուղի վրա հազարից ավելի հայեր են հարձակվել։ Վագիֆ Խաչատրյանի դատավարության ժամանակ որպես տուժող հանդես է եկել Ալիշ Ալիշովը, ով իբր այդ դեպքերի ժամանակ Մեշալի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն էր:
Ալիշովը նշել է, որ Խաչատրյանին տեսել է առավոտյան Մեշալի գյուղում կրակոցների մեկնարկի ժամանակ։ Նրա խոսքի ժամանակ Խաչատրյանը միջամտել է նշելով․ «Ես այնտեղ չեմ եղել, սիրելիս»։
Այնուհետև Ալիշովը շարունակել է իր ներկայացումը և նշել, թե «մենք բոլորս գիտենք ձեզ: Դուք սպանեցիք ընտանիքի անդամներին»։ Շարունակելով իր ելույթը նա այլ մտացածին մեղադրանքներ է ներկայացրել Վագիֆ Խաչատրյանին:
Հավելենք, որ դատական շինծու նիստը շարունակվում է։ Հիշեցնենք, որ մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք կսահմանվի
ԱԺ-ն քննարկում է օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք սահմանելու մասին օրենսդրական նոր նախագիծ։ «Ուղևոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար ամսական 40 000 դրամ կտրամադրվի արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մա...
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք տղամարդն առևանգել է 4-ամյա դստերը․ մանրամասներ՝ Համբուրգի օդանավակայանից
Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը, պարզվել է, որ ազգությամբ թուրք է. նա ուզում է երեխային առևանգել և նրա հետ թռչ...