Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը որոշել է հակամարտության մեջ մտնել Իսրայելի դեմ. Գալլանտ
Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը որոշել է հակամարտության մեջ մտնել Իսրայելի դեմ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալլանտը, փոխանցում է Interfax-ը։
««Հեզբոլլահ»-ը որոշել է մասնակցել մարտերին, մենք ստիպում ենք նրան թանկ գին վճարել դրա համար», -Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող Բիրանիտ ռազմաբազա կատարած այցի ժամանակ նախարարի խոսքերը մեջբերում է The Times of Israel-ը:
Նախարարը նշել է, որ իրավիճակն էլ ավելի է բարդանալու, և ռազմական անձնակազմը պետք է պատրաստ լինի իրավիճակի ցանկացած զարգացման։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրի...
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդասիրական օգնությունից ժամեր անց Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում
Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում Եգիպտոսից տարածաշրջան հասած մարդասիրական օգնությունից ժամեր անց:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը ավիահարված է հասցրել Ջենինի մզկիթին
Իսրայելը ավիահարված է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։ Իսրայելական բանակը հայ...