Հյուսիսային Կորեայի անդրադարձը՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ATACMS բալիստիկ հրթիռներ մատակարարելուն
Հյուսիսային Կորեան դատապարտել է Միացյալ Նահանգներին Ուկրաինային ATACMS բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար՝ հայտարարելով, որ այդ հրթիռներով Ռուսաստանի տարածքին ցանկացած հարված միայն կխանգարի խաղաղ ջանքերին, փոխանցում է BBC-ն:
«ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, Ուկրաինային մատակարարել է ATACMS բալիստիկ հրթիռներ՝ հակառակ լուրջ մտահոգության և միջազգային հանրության ուժեղ բողոքի», - ասվում է Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի դեսպանի հայտարարության մեջ:
Դեսպանը հայտարարում է, որ ATACMS-ը «միևնույն է օգտագործվելու է Ռուսաստանի խորքում հարված հասցնելու համար, դա ոչ ոք չի կարող հերքել»:
Պենտագոնում ավելի վաղ հայտարարել էին, որ հրթիռները տրամադրվում են Ուկրաինային այն երաշխիքներով, որ այդ սպառազինությունը «կօգտագործվի Ուկրաինայի ինքնիշխան սահմաններում»: Դա նշանակում է, որ հրթիռները կարող են արձակվել Ռուսաստանի կողմից օկուպացված շրջանների, այդ թվում ՝ Ղրիմի թերակղզու տարածքների ուղղությամբ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ ՌԴ-ն կկարողանա հետ մղել ATACMS հրթիռները, սա չի փոխի իրավիճակը առաջնագծում:
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...