Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամ չկա. ՑԱԽԱԼ

Իսրայելի անվտանգության ծառայության ներկայացուցիչը հավաստիացնում է, որ ներկայում Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամ չկա, քանի որ զինվորականները շարունակում են պաղեստինցիներին հարավ շարժվելու հրամաններ տալ, տեղեկացրել է Times of Israel-ը։

 

Իսրայելի Պաշտպանության բանակի տվյալներով՝ վերջին օրերին հարավ է տարհանվել մոտ 700 հազար մարդ Գազայի հյուսիսային մասի 1,1 մլն բնակիչներից։

 

«Ներկա պահին կարող եմ ասել, որ հումանիտար ճգնաժամ Գազայում չկա։ Կան դժվարություններ մարդկանց տեղափոխվելու հետ կապված դեպի Գազայի հատվածի հարավ, բայց բնակչությունը դիմանում է»,- լրագրողներին ասել է պաշտոնյան։

 

«Գազայում ջրի անբավարարություն չկա, պարենը կբավականացնի առաջիկա շաբաթների ընթացքում, եւ դա՝ դեղորայքի մատակարարումներից բացի, որի անբավարարություն, որքան մեզ հայտնի է, հիվանդանոցներում չկա»,- ասել է նա։

 

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը նախկինի պես փորձում է խանգարել մարդկանց տեղափոխվել հարավ։

ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ, դերծովակալ Դանիել Հագարին մամուլի ասուլիսում հայտնել է, որ պարեն, ջուր եւ բուժօգնություն կհասցվի Գազայի հարավային հատված «Ռաֆահ» եգիպտական անցակետով։

 

«Վառելիք Գազա չի մատակարարվի»,- ասել է Հագարին։

 

Հագարիի խոսքով՝ ՑԱԽԱԼ-ը «կշարունակի հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի հենակետերին Գազայի հյուսիսում»։ 

Քաղաքականություն