Արդեն 3-րդ դեպքն է, երբ հարվածում են 18 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում անհայտ անձն կրակել է 18 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վրա։ 

 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանն Auroranews-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում։ 

 

«Արդեն 3-րդ դեպքն է, երբ հարվածում են 18 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին, ընդ որում, 3 անգամն էլ նույն հատվածում է եղել»,- ասաց նա։ Առաջին դեպքի ժամանակ վարորդը այլ անձ է եղել, վերջին երկու դեպքում՝ նույն վարորդը:  


«Այդ հատվածում երևի ինչ-որ մեկը հոգեկան շեղում ունի։ Միջադեպի պահին ավտոբուսում մոտավոր եղել է 15-20 ուղեւոր: Տպավորություն է, որ գազային ատրճանակից են կրակել, հրազեն չի, բայց շարիկով խփած է»,-մեզ հետ զրույցում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը: 

 

Ներկա պահին տեղում են ոստիկանները, քննիչները, արձանագրություն են կազմում, ավտոբուսը կտեղափոխեն, իսկ հետո արդեն կանցնեն տարածքի զննությանը, պարզելու, թե ով է ավտոբուսի վրա հարձակում իրականացնողը:  
 

Պատահարներ