ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելն առավոտյան մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածին․ թելեգրամ ալիքներ
Իսրայելի պաշտպանության բանակն այսօր առավոտյան մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող թիրախներին, գրում են թելեգրամյան ալիքները։
Տարածվում են նաև տեսակադրեր։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդասիրական օգնությունից ժամեր անց Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում
Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում Եգիպտոսից տարածաշրջան հասած մարդասիրական օգնությունից ժամեր անց:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը ավիահարված է հասցրել Ջենինի մզկիթին
Իսրայելը ավիահարված է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։ Իսրայելական բանակը հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Հա...