ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ–ում կարգելափակվե՞ն ռուսական պետական հեռուստաալիքները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հորդորում է ռուսական պետական հեռուստաալիքների ճակատագրի հարցում առաջ չընկնել։ Կառավարության նիստից հետո նա խուսափողական պատասխան տվեց լրագրողների հարցին` արդյոք ՀՀ–ում կեթերազրկվե՞ն ռուսական պետական հեռուստաալիքները։
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
«Եկեք առաջ չընկնենք, եթե մենք նորություն ունենանք, ապա անպայման կտեղեկացնենք, բոլոր հարցերի պատասխանները կտանք»,– հայտարարեց նախարարը։
Ինչ վերաբերում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտնաբերած խախտումներին, ապա Խաչատրյանը վստահեցրեց, որ համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն դրանք վերացնելու համար։ Թե կոնկրետ ինչ քայլեր, նա չմանրամասնեց` վստահեցնելով, որ այդ մասին կտեղեկացնեն։
Հիշեցնենք` ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը ԼՂ–ի հայաթափման համար մեղադրել է ՌԴ խաղաղապահներին ու ՄԱԿ–ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրում է ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա այդ մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը` Հայաստան այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանը երդվեց` ստանձնելով քաղաքապետի լիազորությունները
Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկ...