ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակադեմիական քաղաքում կտեղաշարժվեն հեծանիվներով ու էլեկտրական մեքենաներով․ հայեցակարգը հաստատվեց
Կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ ակադեմիական քաղաքի տեղադիրքի համար նախատեսված է 17-րդ թաղամասի մերձակայքն ու «Հայֆիլմ»–ի տարածքը, որոնց մակերեսը շուրջ 700 հա է. «Ընդ որում, հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, «Հայֆիլմի» տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի»։
Նախարարը նշեց, որ ակադեմիական քաղաքում կտեղակայվի մինչև 16 բուհ՝ մինչև 8 պետական և մինչև 8 միջազգային կամ մասնավոր բուհեր. «Ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով կամ այլ եղանակներով։ Այդտեղ բնակվելու և աշխատելու է մոտ 44.000 մարդ։ Հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփական հողերի վրա անկանոն շինարարութունից խուսափելու համար ձևավորվելու է ավելի ծավալուն տարածքի զարգացման պլան»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար ամսական 40 000 դրամ կտրամադրվի արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մա...
ՏԵԱՆՅՈՒԹ․ «Ես այնտեղ չեմ եղել»․ մանրամասներ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունից
Բաքվում շարունակվում է ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք կսահմանվի
ԱԺ-ն քննարկում է օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք սահմանելու մասին օրենսդրական նոր նախագիծ։ «Ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...