Տարածաշրջանայինի վերածվելու վտանգ կա․ Լավրովը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին
Իսրայելի և Պաղեստինի միջև զինված հակամարտությունը տարածաշրջանայինի վերածվելու ռիսկը շատ մեծ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Միաժամանակ, դիվանագետը նշել է, որ մի շարք երկրների կողմից Իրանի վրա ամբողջ պատասխանատվությունը բարդելու փորձերը բավական սադրիչ են։ Լավրովի խոսքով՝ Իրանը բավական պատասխանատու, հավասարակշռված դիրքորոշում է ընդունում և, ընդհակառակը, կոչ է անում թույլ չտալ, որ այս հակամարտությունը տարածվի ողջ Մերձավոր Արևելքում և հարևան երկրներում։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չգիտի՝ Իսրայելի և Պաղեստինի միջև առկա հակամարտությունը կնպաստի՞ պաղեստինյան պետության ստեղծմանը, թե ոչ, և հավելել է, որ դա ճիշտ որոշում կլինի։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։Եվրախորհ...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...