Ռումբի ահազանգ. Ֆրանսիայի օդանավակայաններում տարհանումներ են սկսվել
Ֆրանսիայի մի քանի օդանավակայաններում ռումբի մասին հաղորդումների պատճառով ուղևորները տարհանվել են: Այս մասին հայտնում է Интерфакс–ը:
BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները տարհանում են մարդկանց երկրի մի շարք տարածաշրջանային օդանավակայաններից՝ ռումբի սպառնալիքի մասին հաղորդագրությունների պատճառով, որոշ չվերթներ հետաձգվել են: Խոսքը, մասնավորապես, Մոնպելյեի, Նանտ-Ատլանտիկայի և Բորդոյի օդային նավահանգիստների մասին է։
Նախօրեին Ֆրանսիայի ավելի քան 10 օդանավակայաններ տարհանվել էին նմանատիպ հաղորդումների պատճառով։ Այս շաբաթվա սկզբին Վերսալի պալատը տարհանվել էր ահաբեկչության սպառնալիքի պատճառով։ Պարզվել է, որ բոլոր հաղորդումները կեղծ են։
Չորեքշաբթի տրանսպորտի նախարար Կլեման Բոնն ասել է, որ «կեղծ հաղորդագրությունները չար կատակ են, և պատասխանատուները կպատժվեն»։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը՝ արցախցիներին 100 հազարական դրամով տուգանելու մասին. ՀԺ
Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապ...
Արձանագրվել են խոշտանգումների, անդամախեղման և այլ դեպքերի մասին տեղեկություններ. ՄԻՊ–ը` ադրբեջանական ագրեսիայի մասին
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է: Այս մ...
Թբիլիսիում ծեծի է ենթարկվել ռուս հայտնի տիկտոկեր Դանյա Միլոխինը
Թբիլիսիում ծեծի են ենթարկել տխրահռչակ բլոգեր Դանյա Միլոխինին, ով լքել է Ռուսաստանը՝ զինծառայությունից խուսափելու համար։...
Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանն արդարացվել է. իրավապաշտպան
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվա...