Լևոն Քոչարյանը կմնա կալանավորված
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսով։ Ինչպես հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ համապատասխան որոշումը կայացվել է Նոր Նորքի դատարանում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ։
Մինչ այս Լևոն Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգելու համար, քանի որ ծանոթ չէին գործի նյութերին։ Մելքոնյանը մերժել էր միջնորդությունը։
Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 22-ի ցույցերի ժամանակ: Նրան մեղադրանք է առաջադրվել առ այն, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջ և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...