Դավիթ Իշխանյանն արդեն 2 անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ
Բաքվում գերության մեջ պահվող Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն արդեն 2 անգամ կապ է հաստատել Երևանում գտնվող ընտանիքի հետ, նաև հասցրել է շնորհավորել թոռան ծննդյան տարեդարձը։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում նշել են նրա ընտանիքի անդամները։
Որդին՝ Արմենը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ կապի ընթացքում հայրը հավաստիացրել է, որ լավ է։ Իսկ օրեր առաջ ՄԻԵԴ֊ում ՀՀ ներկայացուցչի միջոցով լուսանկարներ ու բժշկական տվյալներ են փոխանցել ընտանիքին։
Արմենը նաև տեղեկացրել է, որ ընտանիքը չի կորցնում Դավիթ Իշխանյանի վերադարձի մասով լավատեսությունը։
Նշենք, որ Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտից ապօրինի ձերբակալվել ու Բաքու է տեղափոխվել նաև Դավիթ Իշխանյանը, ով ԱԺ նախագահի պաշտոնը ստաձնել էր 2023 թվականի օգոստոսի 7-ին։
Նմանատիպ հոդվածներ
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...