Անվերապահորեն ազատ արձակել պատանդներին․ Շոլցը՝ ՀԱՄԱՍ-ին
Իսրայելի վրա հարձակման ժամանակ պաղեստինյան խմբավորումների պատանդները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, հինգշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք բոլորս ունենք կարևոր խնդիր՝ ազատել առևանգված պատանդներին: Նրանք պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների»,- ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են:
Նմանատիպ հոդվածներ
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։Եվրախորհ...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...