ՌԴ-ի մոտ հազար քաղաքացի պատանդ են դարձել՝ Գազայի հատվածի շրջափակման հետևանքով
«Ռուսաստանի մոտ հազար քաղաքացի և նրանց ընտանիքների անդամները դարձել են Գազայի հատվածի շրջափակման վիրտուալ պատանդը»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Հոկտեմբերի 18-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ Նեբենզյան նաև ասել է, որ Ալ Ահլի հիվանդանոցը Գազայի հյուսիսում գտնվող 20 հիվանդանոցներից մեկն է, որը իսրայելական զինվորականներից ծանուցում է ստացել տարհանման պահանջով: Սակայն հրամանը կատարել հնարավոր չի եղել։
«Հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով, վերջին տվյալներով, զոհերի և վիրավորների թիվը գերազանցել է 800-ը։ Մենք պահանջում ենք այս հանցագործության օբյեկտիվ հետաքննություն և պատժիժ` մեղավորներին»,- ասել է Նեբենզյան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը նախաձեռնում է վերսկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Պաղեստինի խաղաղ բնակչության պաշտպանությանը նվիրված հատուկ նստաշրջանը, հոկտեմբերի 18-ին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պաղեստինյան անկլավի մարդասիրական շրջափակումը նրա ողջ բնակչությանը կանգնեցնում է գոյատևման եզրին, որին զոհաբերում են հենց մեր աչքի առաջ»,- ասել է Նեբենզյան: