Միջազգային հանրությունը ցնցված է Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից
Չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաց նիստում կքննարկի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները և Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումը: Սպասվում է, որ հանդիպմանը ելույթ կունենան և՛ Իսրայելի, և՛ Պաղեստինի ներկայացուցիչները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ հարյուրավոր պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությունից և խստորեն դատապարտում է հարձակումը:
Այդ հարձակումից ցնցված են Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Նրանք ցավակցել են զոհերի ընտանիքներին, դատապարտել են ավիահարձակումը և կարևորել հարձակման բոլոր հանգամանքների հետաքննության անցկացումը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է դատապարտի ոչ միայն ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա, այլև Գազայի խաղաղ բնակչության վրա հարձակումները։
«Իհարկե, Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու: Բայց իրեն պաշտպանելու իրավունքը սահմաններ ունի, այս դեպքում դա միջազգային իրավունքն է և միջազգային մարդասիրական իրավունքը: Մենք դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումներն Իսրայելի վրա, բայց կարծում եմ, որ պետք է դատապարտենք նաև Գազայում խաղաղ բնակչության վրա հարձակումները»,- ասել է Բորելը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «ցնցված է Գազայի հատվածում Ալ-Ահլի Ալ-Արաբի հիվանդանոցի վրա կատարված ողբերգական հարձակումից»։ «Անհրաժեշտ է, որ այս միջադեպի հետ կապված բոլոր փաստերը մանրակրկիտ հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Մենք նաև կոչ ենք անում անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնությունը հասնի Գազայի հատված՝ օգնություն տրամադրելու համար»,- գրել է նա X միկրոբլոգում:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կոչ է արել մահմեդական և արաբական երկրների ղեկավարներին ոչ միայն դատապարտել Իսրայելի գործողությունները, այլև գործնական միջոցներ կձեռնարկել այդ երկրի պատերազմական մեքենան կանգնեցնելու համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ Իսրայելը, իր ամերիկացի գործընկերների մասնակցությամբ, պետք է արբանյակային պատկերներ տրամադրի, ապացուցելու, որ չի մասնակցել Գազայի հիվանդանոցի վրա հարձակմանը։
Նմանատիպ հոդվածներ
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։Եվրախորհ...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...