Հայաստանի վարչապետը կոնկրետ երկիր չի նշել․ ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքների մասին
Հայաստանի վարչապետը կոնկրետ երկիր չի նշել, ասել է միայն, որ որոշ դաշնակիցներից հիասթափված ենք։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները Եվրախորհրդարանում դաշնակիցների հասցեին:
«Սենսացիոն հայտարարություններ չեն արվել։ Հայտարարության մեջ կոնկրետ երկիր չի նշվել։ Խոսվեց մեր դաշնակիցներից մի քանիսի մասին ... Առաջին մասում խոսվեց հիասթափության մասին, բայց կոնկրետ դաշնակիցներ չնշվեցին», - ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա փոխարտգործնախարարը նշեց, որ Հայաստանի հիասթափությունը նրանց մի շարք գործողությունների վերաբերյալ, բազմիցս հնչեցվել է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Նա հայտարարեց, որ այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։
Նմանատիպ հոդվածներ
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։Եվրախորհ...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...