«Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ուղիղ հարված չի եղել». Իսրայելի պաշտպանության բանակ
Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ուղիղ հարված չի եղել, հարվածի տակ է եղել մոտակա ավտոկայանատեղին: Այս մասին ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի բրիգադային գեներալ Դանիել Հագարին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր օդային լուսանկարների վերլուծությունը հաստատում է, որ հիվանդանոցին ուղղակի հարված չի եղել: Միակ վնասված տարածքը հիվանդանոցից դուրս գտնվող ավտոկայանատեղին է, որտեղ մենք տեսնում ենք այրման նշաններ, մոտակա շենքերին կառուցվածքային վնասներ չկան», - ասել է Հագարին:
Հիշեցնենք, որ Գազայի բապտիստական հիվանդանոցին հարվածներ են հասցվել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Գազայում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 800-ը։ Հրապարակվել են նաև Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքները ներկայացնող կադրեր:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը կհաղթի այս պատերազմում». երկրի ՊՆ նախարարի հայտարարությունը
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ հա...
«Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ընդլայնել են ցամաքային գործողությունները». Հագարի
Իսրայելի ռազմական ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում: Այս մասին ճեպ...
«Ունեք 2 տարբերակ՝ կա՛մ մեռնել, կա՛մ հանձնվել». Իսրայելի պաշտպանության նախարարը՝ ՀԱՄԱՍ-ին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երեքշաբթի ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամները Գազայի հատվ...
Ավելի քան 1,3 հազար երեխա է զոհվել Գազայի հատվածում
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Գազայի հատվածում ավելի քան 1,3 հազար երեխա է զոհվել։ Այս մասին հայտա...