ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջшնցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով․ Փաշինյան
ՀՀ-ն կողմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և այս հարցով ՀՀ-ին մեղադրելու որևէ հիմք չկա։ Այս մասին Եվրախորհրդարանում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը կկապի Հայաստանն ու Ադրբեջանը։
«Բացի այդ, Մեղրիի երակթուղին կկապի ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիսարևմտյանի, Ադրբեջանի հարավարևմտյանը՝ Նախիջևանի, Հայաստանը՝ Թուրքիայի, Ադրբեջանը՝ Թուրքիայի, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ Իրանի, արևելքը՝ արևմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ»։ Փաշինյանի կարծիքով, սակայն, այս նախագիծն ավելի շատ տարածաշրջանային է։
Փաշինյանը նաև հայտնեց, որ ՀՀ-ն պատրաստ է գնալ ընթացակարգերի պարզեցումների, ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունն իր տարածքով։
«Կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է՝ տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, ՀՀ նորանոր տարածքներ օկուպացնելու կամ ՀՀ-ն շրջափակման մեջ պահելու համար»,- եզրափակեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը ԼՂ–ի հայաթափման համար մեղադրել է ՌԴ խաղաղապահներին ու ՄԱԿ–ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրում է ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա այդ մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը` Հայաստան այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանը երդվեց` ստանձնելով քաղաքապետի լիազորությունները
Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկ...