ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ խնամում են, դեղեր են տալիս․ ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հրապարակել է գերեվարված իսրայելուհու տեսանյութը
Ալ-Քասամ բրիգադը (ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը) հրապարակել է հոկտեմբերի 7-ին երաժշտական երեկույթի ժամանակ գերի ընկած իսրայելցի պատանդի տեսանյութը։
Տեսանյութում աղջիկը հայտնում է, որ իր անունը Միյա Շեմ է, նա 21 տարեկան է, ստացել է ձեռքի վնասվածք և վիրահատվել Գազայի հատվածում։
«Ինձ խնամում են, դեղեր են տալիս, ամեն ինչ լավ է։ Միայն խնդրում եմ, որ ինձ հնարավորինս շուտ տուն տանեն ծնողներիս, եղբայրներիս ու քույրերիս մոտ։ Հեռացրե՛ք ինձ այստեղից որքան հնարավոր է շուտ։ Խնդրում եմ»,- ասել է պատանդը։
Սա խմբի կողմից պաշտոնապես հրապարակված առաջին պատանդի տեսանյութն է։ Որտեղ և երբ է այն նկարահանվել, հայտնի չէ։ Աղջկա ծնողները Haaretz-ին հաստատել են, որ հենց նա է տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար ամսական 40 000 դրամ կտրամադրվի արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մա...
ՏԵԱՆՅՈՒԹ․ «Ես այնտեղ չեմ եղել»․ մանրամասներ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունից
Բաքվում շարունակվում է ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք կսահմանվի
ԱԺ-ն քննարկում է օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք սահմանելու մասին օրենսդրական նոր նախագիծ։ «Ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...